ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Խաղաղություն չկա, որ ժողովուրդն էլ տեր կանգնի դրան

Խաղաղություն չկա, որ ժողովուրդն էլ տեր կանգնի դրան
27.10.2025 | 14:08

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը»։

2020 թվականի պատերազմից 5 տարի անց իշխանությունը դեռ չի հրապարակել այդ պատերազմում բոլոր զոհվածների անուն-ազգանուները, նրանց ընդհանուր թիվը, տասնյակ անձինք Ադրբեջանում գերի են, անհետ կորած։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ, Վաշինգտոնում ընդունված թուղթը իրավական ուժ չունեցող է; Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անցկացնել, շարունակում է օպուպացված պահել Հայաստանի տարածքից 250 քառակուսի կիլոմետր տարածք։ Խաղաղություն չկա, հրադադար է, Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է այն խախտել։ Նիկոլ Փաշինյանը Աժ ընտրություններում շանտաժ է անելու ընտրողներին, թե ով ՔՊ չընտրի, դեմ է խաղաղությանը, կողմ է պատերազմին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5706

Մեկնաբանություններ